Պարսից ծոցում գտնվող «Հարի Թրումեն» ամերիկյան ատոմային ավիակրից դեկտեմբերի 29-ին առաջին թռիչքներն են կատարել ռազմական օդանավերը' հարվածներ հասցնելու «Իսլամական պետության» դիրքերին: Այդ մասին հաղորդվում է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի կայքում:

 

«Հարի Թրումեն»-ը եւ նրա ավիաստորաբաժանումը ռազմական առաքելության ընթացքում գործակցում են ֆրանսիական զինված ուժերի հետ, որոնք ներկայացված են «Շառլ դե Գոլ» ատոմային ավիակրով: Փոխծովակալ Բրեթ Բաթչելդերի խոսքով'ֆրանսիացիների հետ գործողությունները թույլ կտան հակաահաբեկչական կոալիցիային մեծացնել կրակային հզորությունը եւ «եզակի հնարավորություն են ԻՊ-ի դեմ պայքարում հետագա առաջընթացի հասնելու համար»