Այսօր՝ փետրվարի 13-ի գիշերը թեժ ծեծկռտուք է տեղի ունեցել Տերյան փողոցում գտնվող «Բուրբոն» ակումբի մոտ: Մի խումբ երիտասարդներ վիճաբանության են բռնվել, միմյանց ծեծել ու հայհոյել: Սակայն ուշագրավն այն է, որ նրանց մեջ են եղել ակումբի անվտանգության աշխատակիցները, ովքեր նախատեսված են վիճաբանություններն ու միջադեպերը կանխելու համար: Սակայն շատ արագ ներքաշվել են կռվի մեջ եւ միայն ոստիկանների ժամանելուց հետո է իրավիճակը հանդարտվել:

Ոստիկանությունից NEWS.am-ի հետ զրույցում հաստատել են, որ միջադեպ է տեղի ունեցել՝ նշելով, որ երեքը բերման են ենթարկվել, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, կատարվում է քննություն: