Հնդկաստանի հյուսիսում՝ Փենջաբ նահանգում գտնվող ռազմաբազան ենթարկվել է ահաբեկչական հարձակման: Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, հինգ զինված անձինք ներխուժել են պահառության օբյեկտ և կրակ են բացել Ազգային գվարդիայի զինվորների վրա:
Ndtv.com պորտալի տվյալներով՝ գրոհայիններն օգտագործել են նախօրեին գողացված ոստիկանական մեքենան: Հաղորդվում է, որ փոխհրաձգության ժամանակ սպանվել է երկու ահաբեկիչ: Մահացու վիրավորվել է նաև երկու զինծառայող:
France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով անվտանգության ծառայությունների որոշ բարձրաստիճան աշխատակցի, հայտնել է, որ ռազմաբազայի վրա հարձակման մեջ հնարավոր է ներգրավված լինեն «Ջայշ-է-Մուհամադ» խմբավորման գրոհայինները, իսկ ահաբեկիչների թիրախում եղել են ռազմական կործանիչները: