ԵԿՄ երեք սերունդների ներկայացուցիչներն այս օրերին, նվերներով, մաղթանքներով, լինում են ՀՀ բոլոր սահմանամերձ բնակավայրերում, զորամասերում, հենակետերում, ծննդատներում, մանկատներում, ծերանոցներում, նույնիսկ՝ կալանավայրերում: Հունվարի 9-ից էլ եռասերունդ Երկրապահը նույն ծրագիրը կիրականացնի Արցախի բոլոր զորամասերում, բոլոր շեներում։