Մայրաքաղաքում շարունակվում են ձյան մաքրման և ձնահեռացման աշխատանքները: Բազմաթիվ տնտեսվարողներ ևս, Երևանի ավագանու որոշման համապատասխան, ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքներ են իրականացնում իրենց օբյեկտների հարակից տարածքներում: Ողջունելով և գնահատելով բարեխիղճ բոլոր տնտեսվարողների աշխատանքը, մյուսներին ևս հորդորում ենք կատարել իրենց պարտականությունները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն