Այս տարվա առաջին յոթ օրերին Երևանում ծնվել է 394 երեխա: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 2016 թվականի հունվարի 1-7-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնված երեխաներից 209 տղա են, 185-ը' աղջիկ: