Բաթի համալսարանի եւ Էդինբուրգի համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչու են որոշ կատուներ ստանում բծավոր երանգավորում, այդ թվում՝ ուղղանկյուն նշաններ քթի տակ՝ նման Ադոլֆ Հիտլերի բեղերին: Կատարված հետազոտության արդյունքները նրանք հրապարակել են Nature Communications հանդեսում, հակիրճ շարադրանքը բերված է Բաթի համալսարանի կայքում:

 

 

Նրանց վերլուծության համաձայն՝ պատճառը kit գենի մուտացիան է, որը կրճատում է պիգմենտային բջիջների բազմացման արագությունը: Դրա հետեւանքով կենդանիների մազածածկույթի մի մասը մնում է սպիտակ, որովհետեւ բջիջները չեն բավականացնում համաչափ գույնի ստեղծման համար: