Bloomberg գործակալությունը հրապարակել է 2016 թվականին տնտեսության վատ ցուցանիշներով երկրների ցուցակը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տնտեսական վատ ցուցանիշներով 93 երկրների մեջ Ադրբեջանը նշված է Հայաստանից, Էստոնիայից և Հունգարիայից հետո: 2,5 տոկոս ՀՆԱ-ի աճով ԱՄՆ-ից անմիջապես հետո տեղ զբաղեցրած Հայաստանի համար Bloomberg-ը կանխատեսել է 2,5 տոկոս տնտեսական աճ, իսկ Ադրբեջանի համար՝ 2,4 տոկոս տնտեսական աճ:
Վերլուծաբանների կանխատեսումների համաձայն՝ 2016 թվականին ամենավատ տնտեսական ցուցանիշները կունենա Վենեսուելան, որի ՀՆԱ-ն 2016 թվականի արդյունքներով կունենա 3,3 տոկոս անկում: Վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցրել է Բրազիլիան, որի համար ՀՆԱ-ի 2,5 տոկոս անկում է կանխատեսվում, իսկ երրորդ տեղը զբաղեցրել է Հունաստանը (1,8 տոկոս ՀՆԱ-ի նվազում): Վարկանիշում Ռուսաստանը նշված է հինգերորդ տեղում (ՀՆԱ-ի 0,5 տոկոս նվազում):