Եվրոպան կրակն է ընկել իր իսկ տոլեռնատության ձեռքը՝ դառնալով այդ տոլեռանտություն ասվածի գերին ու զոհը: Նորություն չէ, թե ինչպես են իրենց պահում եվրոպական երկրներում Մերձավոր արևելքի երկրներից մուսուլման փախստականները. կատարում են հանցագործություններ, բռնաբարություններ և շատ դեպքերում այդ ամենը մնում է անպատիժ, քանի տոլեռանտություն ասվածն իրականում նրանց պաշտպանում է: Օրինակ՝ օրերս տեսանք, թե ինչպես Գերմանիայում մուսուլման փախստականների սանձարձակությունների դեմ քաղաքացիների բողոքի ակցիան տեղի ոստիկանների կողմից ցրվեց ջրցան մեքենաներով՝ այն էլ ձմռան ցրտին: Այսինքն՝ փախստականները կարող են անել ինչ ուզում են, և դա ռասիզմ ու իրավունքների ոտնահարում չէ, բայց եթե տեղի բնակիչները բողոքում են ընդդեմ փախստականների՝ դա որակվում է որպես ռասիզմ և մարդու իրավունքների ոտնահարում:
Եվ նույն պատկերը կարող ենք տեսնել նաև եվրոպական այլ երկրներում, մասնավորապես՝ Ֆրանսիայում, ու պատահական չէ, որ ֆրանսիական հայտնի ու նաև տխրահռչակ «Շառլի Հեբդո» ամսագիրն իր հերթական՝ «Multiculturalism» կոչվող ծաղրանկարում արդեն ծաղրել է իրենց՝ եվրոպական տոլեռանտությունը: Առաջին անգամն է, որ ես համաձայնվում եմ «Շառլի Հեբդոյի» ծաղրանկարի բովանդակությանը: Իսկ ո՞վ է մեղավորը. Եվրոպան ինչ ցանեց, այն էլ հնձում է:
Կարեն Վարդանյան