Եգիպտոսի Հուրգադա քաղաքում գտնվող հյուրանոցի վրա հարձակում իրականացրած երկու հանցագործները ցանկանում էին սպանել ռուս զբոսաշրջիկներին: Այդ մասին հարցաքննության ժամանակ պատմել է ահաբեկիչը, որը ձերբակալվել էր ոստիկանության կողմից:

 

Խոստովանելով իր մեղքը՝ նա ասել է, որ ինքը և իր հանցակիցը, որը սպանվել է իրավապահների կողմից, ժամանել են Հուրգադա հարձակումից երկու օր առաջ: Նրանք դա արեցին, որպեսզի հարձակման համար լավագույն տեղն ընտրեն, սակայն օտարերկրացիների են գտել միայն Bella Vista Resort հյուրանոցում, գրում է «Ալ-Մասրի ալ-Յաում» պարբերականը՝ հղում անելով հետաքննության տվյալները:

 

Հարձակվողը նշել է, որ իրենց նպատակը Ռուսաստանից զբոսաշրջիկներն են եղել: Այդ կերպ նրանք ցանկանում էին վրեժխնդիր լինել Սիրիայում ՌԴ ռազմատիեզերական ուժերի գործողությունների համար: