Ես ու Ռոնալդուի հետ միշտ էլ լավ հարաբերություններ ենք ունեցել: Այս մասին հայտարարել է կատալոնյան «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին՝ նշելով, որ խնդիրներ չունի Կրիշտիանու Ռոնալդուի հետ:

«Ես ու Ռոնալդուն միշտ էլ լավ հարաբերություններ ենք ունեցել: Մենք գործընկերներ ենք, ամեն օր չենք շփվում, որովհետև տարբեր թիմերում ենք խաղում: Սակայն իրար հանդեպ հարգանք ու հիացմունք ենք զգում, ինչը միշտ էլ ցույց ենք տվել»,- Մեսսիի խոսքը մեջբերում է Cuatro-ն:

Հիշեցնենք, որ տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար Մեսսին գերազանցեց Ռոնալդուին և Նեյմարին՝ 5-րդ անգամ արժանանալով լավագույնի կոչմանը: