MediaMall.am-ն իր ընթերցողների շրջանում հարցում էր անցկացրել հետևյալ հարցադրմամբ. «Ըստ Ձեզ՝ նշվածներից ո՞վ է տարվա լավագույն երգիչը/երգչուհին»:
Հարցման մասնակիցների մեծամասնությունը՝ 27%-ը (2102 ձայն), կարծում է, որ տարվա լավագույն երգչուհին Քրիստինե Պեպելյանն է:
Մասնակիցների 25%-ը (1897 ձայն) համարում է, որ տարվա լավագույն երգիչը Միհրան Ծառուկյանն է, 19%-ը (1511 ձայն) քվեարկել է Արման Հովհաննիսյանի օգտին:
Լիլիթ Հովհաննիսյանի օգտին քվեարկել է 16%-ը (1203 ձայն), իսկ Ռազմիկ Ամյանի օգտին՝ հարցվածների 13%-ը (989 ձայն):
Ընդհանուր առմամբ, հարցմանը մասնակցել է 7702 մարդ:
Հիշեցնենք, որ 2015թ. լավագույն պետական, քաղաքական, հասարակական, սպորտային և մշակութային գործիչներին որոշելու նպատակով դեկտեմբերի 10-ից 20-ը International Media Holding–ն անցկացրել է դեմ առ դեմ հարցումների շարք՝ 10 անվանակարգերով, որոնց արդյունքներով ամենաշատ ձայն ստացած 5 թեկնածուներից լավագույնին որոշելու համար անցկացվում են առցանց (online) քվեարկություններ Lurer.com և Mediamall.am կայքերում։