Ստամբուլի կենտրոնական հրապարակում, որտեղ նախօրեին իրեն պայթեցրած մահապարտի պատճառով զոհվել է 10 մարդ, այսօր սառը զենքի գործադրմամբ ծեծկռտուք է տեղի ունեցել:

 

 

Ինչպես հայտնում է LifeNews-ի թղթակիցը դեպքի վայրից, անհայտ անձինք սկսեցին հրահրել փոքր ակցիայի մասնակիցներին, որոնք ծաղիկներ էին բերել հրապարակ, այնուհետև պաստառներով և կարգախոսներով պահանջում էին պայքարել ահաբեկիչների դեմ:

 

 

Բազմաթիվ լրագրողների ներկայությամբ բռնկված ծեծկռտուքի ընթացքում մասնակիցներից մեկը դանակ է հանել, սակայն ժամանակին օգնության հասած իրավապահները ձերբակալել են հարձակվողին: