Նիկարագուայի արևմուտքի Լեոնի դեպարտամենտում հունվարի 12-ին հուժկու պայթյուն է տեղի ունեցել Մոմոտոմբո հրաբխի խառնարանում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով կենտրոնամերիկյան հանրապետության իշխանություններին, ակտիվության բռնկումն ուղեկցվում է խառնարանի վրա ավելի քան 3 կիլոմետր բարձրությամբ մոխրի և գոլորշու սյան արտանետմամբ:

 

 

«Հրաբուխը ժայթքել է ծխի վիթխարի սյուն, մոխիր, գազեր և շիկացած քարեր»,- ասել է Նիկրագուայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ռոսարիո Մուրիլիոն:

 

 

Մոմոտոմբոն, որի բարձրությունը մոտավորապես 1,3 կիլոմետր է, գտնվում է Մանագուա լճի հյուսիսարևմտյան ափին: Այն համարվում է Նիկարագուայի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը: 2015 թվականի դեկտեմբերի սկզբին սկսվել է դրա ժայթքումը, որն առաջինն է գրեթե 110 տարվա ընթացքում, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: