Երևանի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող գիշերային ակումբներից մեկում վիճաբանության ընթացքում դանակահարություն է տեղի ունեցել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:
«Արդյունքում երկու մարդ անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց»,- ասաց Մալխասյանը: Դեպքի առնչությամբ հ արուցվել է քրեական գործ. նախաքննությունը շարունակվում է: Դանակահարված երիտասարդները տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղից հայտնեցին, որ նրանց վիճակը կայուն ծանր է: