Թերևս ճիշտ հասկանալու համար, թե ինչ ակնկալիքներ կարող ենք ունենալ ԵՏՄ-ից, պետք է լսենք ոչ թե հայ պաշտոնյաների, այլ ԵՏՄ-ի մյուս անդամ երկրների՝ Ռուսաստանի և Ղազախստանի ներկայացուցիչների կարծիքները: Վերջիններս, ի տարբերություն հայերի, ավելի ռեալ են նայում ամեն ինչին և 170 միլիոնանոց շուկայի, արտահանման ծավալների ավելացման, երկրում սոցիալական վիճակի բարելավման մասին անիրատեսական խոստումներ չեն տալիս ու կանխատեսումներ չեն անում: Օրինակ՝ երեկ տեղի ունեցած՝ «ԵՏՄ-ում ինտեգրման խորացման հեռանկարները. Փորձագիտական հայացք Ռուսաստանի, Հայաստանից ու Ղազախստանից» թեմայով տեսակամուրջի ժամանակ Ղազախստանի «Նուր Օտան» կուսակցության ներկայացուցիչ Վլադիմիր Տելնովը հայտարարել է, որ 2016-ը ԵՏՄ-ի համար բարդ տարի է լինելու, և բազմաթիվ դժվարություններ են սպասվում, որոնք պետք է փորձել հաղթահարել:

 

 

Այսպես, համենայն դեպս, ավելի ազնիվ է, մենք էլ գոնե անիմաստ հույսեր չենք փայփայի ու կիմանանք, որ «անշրջելի» այս գործընթացից առայժմ դրական ոչինչ պետք չէ սպասել, և կյանքը կշարունակվի իր հունով:

 

 

Հետաքրքիրն այն է, որ Հայաստանի ներկայացուցիչը թեպետ համաձայնեց ղազախ գործընկերոջ հետ, սակայն վերջում էլի սովորության համաձայն պնդեց, որ ԵՏՄ-ն որոշակի օգուտներ հասցրել է մեզ տալ: Թե որոնք են այդ օգուտները՝ այդպես էլ չհասկացանք:

 

 

Կարեն Վարդանյան