ԱՄՆ իշխանությունները քաղաքացիներին զգուշացրել են Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայի 14 երկրում Զիկա կոչվող տենդի տարածման մասին, որը լուրջ վտանգ է պարունակում հատկապես հղի կանանց համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՏԱՍՍ-ը, իշխանությունները խորհուրդ են տվել քաղաքացիներ ին խուսափել նշված տարածաշրջանի երկրներ այցելություններից: Համաձայն ամերիկյան կառավարության փորձագետների ներկայացրած տվյալների' Զիկա վարակն արդեն լայն տարածում է գտել Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում, այդ թվում' Բրազիլիայում, Կոլումբիայում, Վենեսուելայում եւ Մեքսիկայում: