Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը դեբատների վերջին փուլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հարաբերությունները բնութագրել է որպես «հետաքրքիր», միևնույն ժամանակ, նշելով, որ նրանցում կան շատ դժվարություններ:

 

«Նա մի մարդ է, որի հետ հարաբերություններում միշտ պետք է մարտական պատրաստվածություն ունենալ»,-ասել է Քլինթոնը՝ պատասխանելով Ռուսաստանի առաջնորդի մասին հարցին:

 

Բացի այդ, Հիլարի Քլինթոնը մեկնաբանել է ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունն, այն դեպքում, եթե նա ԱՄՆ-ի նոր նախագահ դառնա՝ նշելով, որ այդ հարցում նա անձնական շահագրգռվածություն ունի:

 

«Կտամ արդյոք «վերբեռնման» հնարավորություն՝ կախված կլինի նրանից, թե ինչ կստանամ փոխարենը»,-ընդգծել է նա: