ԵՄ-ն պետք է նպաստի Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների բարելավմանը'հանուն Սիրիայում հակամարտության կարգավորման: Այս մասին Բրյուսելում հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
«Իրավիճակը Սիրիայում ավելի փխրուն է դարձել Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև հակամարտության պատճառով: Մենք ջանք կգործադրենք, որպեսզի այդ կոնֆլիկտը «չպայթի»'ձեռք բերված առաջընթացի ոչնչացումը կանխելու համար»,- ասել է գերմանացի դիվանագետը:
Թեհրանի և Էր-Ռիյադի միջև հարաբերությունները սրվել են Սիրիայում, Իրաքում և Եմենում, ինչպես նաև Մինայում' հաջի ընթացքում ուխտավորների հետ տեղի ունեցած ողբերգության պատճառով: Հերթական էսկալացիան հաջորդեկ է 2016 թ. սկզբին, երբ մահապատժի է ենթարկվել սաուդյան քարոզիչ այաթոլլա Նիմր ան-Նիմրը: Լույս հունվարի 3-ի գիշերը շիա քարոզչի սպանության փաստով զայրացած իրանցի ցուցարարները հարձակվել են Թեհրանում և Մաշհադում գտնվող դիվանագիտական առաքելությունների վրա: Ի պատասխան' հունվարի 3-ին Էր-Ռիյադը խզել է դիվանագիտական հարաբերությունները Թեհրանի հետ: