Մոսկվայի «Սպարտակը» մտադիր է կես տարի ժամկետով վարձավճարով թույլ տալ թիմից հեռանալ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսին: Ինչպես տեղեկացնում է Sport-express-ը, 25-ամյա կիսապաշտպանը հնարավոր է տեղափոխվի լեհական «Լեգիա», որը գլխավորում է Ստանիսլավ Չերչեսովը:
Հիշեցնենք, որ մեր ընտրանու ֆուտբոլիստը «Սպարտակի» հետ չի մեկնել Աբու-Դաբի' ուսումնամարզական հավաքի:
Ընթացիկ մրցաշրջանում Օզբիլիսը մոսկովյան թիմում անցկացրել է 9 խաղ և խփել մեկ գոլ:
Ավելի վաղ լուրերի էին շրջանառվում, որ Օզբիլիսի ծառայություններով հետաքրքրված են ամերիկյան և հոլանդական ակումբներ, ինչպես նաև իսպանական «Ռայո Վալեկանոն»: