Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի բնակարանի գողության դեպքից մամուլում որոշ մանրամասներ էին հայտնվել: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի՝ վարկածներից մեկով մարզպետի տուն մուտք գործած անձը կամ անձինք նրա մտերիմ շրջապատից են, կամ էլ նրանցից մեկի պատվերով է։ Բանն այն է, որ գողերը ոչ միայն տեղեկացված են եղել Հովիկ Աբովյանի և նրա ընտանիքի անդամների մի քանի ժամով տանից բացակայելու մասին, այլ նաև իմացել են, թե մարզպետի թանկարժեք իրերը որտեղ են պահված։

 

ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հետ՝ ճշտելու, թե ունի՞ կասկածներ, թե մտերիմ շրջապատից ով կարող էր նման քայլի դիմել, ինչին ի պատասխան Աբովյանն ասաց. «Ես որևէ կասկած չունեմ: Չեմ կարող ոչինչ ասել այդ մասին, կասկածներ չկան: Գործն այս պահին նախաքննության փուլում է»: