Այսօր նախագահական նստավայրի դիմաց կրկին հավաքվել էին խաղաղ պայմաններում բանակում զոհված զինծառայողների մայրերը:

 

Այդտեղ հավաքվելու նպատակը Սերժ Սարգսյանի ուշադրությունը իրենց խնդիրների վրա հրավիրելն է, թեպետ ոստիկաններն այսօր հերթական անգամ խոչընդոտեցին սևազգեստ մայրերին ակցիա անցկացնել Բաղրամյան 26 հասցեում՝ պահանջելով անցնել դիմացի մայթ:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի տեղեկացմամբ՝ նրանք ցանկանում են, որ Սերժ Սարգսյանը հրահանգ տա արդար դատաքննություն անցկացնել եւ պատժել իրենց որդիների իրական սպանողներին:

 

Լարված իրավիճակում վատացավ զոհված զինծառայող Արման Մուրադյանի հոր՝ Հովսեփ Մուրադյանի ինքնազգացողությունը, ում համար ոստիկանները շտապ օգնություն կանչեցին: Նշենք, որ քաղաքացին սրտի գանգատներ ուներ: