Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանի և փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի` Սարսանգի ջրամբարի հարցի վերաբերյալ տված պարզաբանումները կարծես թե փոխեցին իրավիճակը և ստիպեցին մեկ այլ կողմից էլ նայել ԵԽԽՎ հայկական պատվիրակության աշխատանքին: Եվ ասեմ, որ դա ամեն դեպքում պատվիրակության օգտին չէ:

 

 

Բանն այն է, որ Արցախի վարչապետի և փոխվարչապետի մեկնաբանություններից պարզ դարձավ, որ Արցախի իշխանություններն ամենևին էլ դեմ չէին Սարսանգի ջրամբարը բացելու և Ադրբեջանի հետ համատեղ այն օգտագործելուն, քանի որ դրանից կօգտվեն նաև Արցախի բնակավայրերը: Նույնիսկ 2013-ից սկսած` Արցախի իշխանությունները նման առաջարկով դիմել են Արդբեջանի իշխանություններին, սակայն ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է նաև ադրբեջանական կողմի ներդրումը: Այնպես որ` այս բանաձևի ընդունմամբ մենք էական կորուստներ չենք ունենում, սակայն խնդիրն այլ է` մի՞թե մեր պատվիրակության անդամները չգիտեին այդ մասին և երբ բանաձևի հեղինակը դեռ նոր էր պատրաստվում այն կազմել, չէին կարող այդ փաստարկները դնել հեղինակի առաջ: Չէ՞ որ այդ դեպքում հանգամանքերը կփոխվեին, և իրադարձությունները միգուցե այսպիսի ընթացք էլ չէին ստանա:

 

 

Սա ցույց տվեց, որ մեր պատվիրակության անդամները կոմպետենտ չեն, չեն տիրապետում իրավիճակին:

 

 

Կարեն Վարդանյան