Ռուսական Սու-27-ը և ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետախուզական ինքնաթիռը մի կերպ են խուսափել միմյանց բախվելուց: Այս մասին հաղորդել են ԱՄՆ պաշտպանության նախարարությունից, տեղեկացնում է Fox News-ը:

 

Ինչպես հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ, փոխգնդապետ Միշել Բալդանսը, ռուսական կործանիչը գործել է «վտանգավոր և ոչ պրոֆեսիոնալ ձևով»:

 

Նախապես հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել հունվարի 25-ին, երբ ԱՄՆ ռազմօդուժի RC-135U սովորական թռիչք էր կատարում Սև ծովի միջազգային օդային տարածքում: