Սլովենիայի արևմտյան մասում տեղի է ունեցել զանգվածային վթար՝ մոտ 70 ավտոմեքենաների մասնակցությամբ, այդ թվում՝ բեռնատարների և ավտոբուսների: Նախնական տվյալներով՝ վթարի հետևանքով զոհվել է չորս մարդ, վիրավորվել՝ 30-ը, հաղորդում է STA գործակալությունը:

 

Սարսափելի վթարի նախնական պատճառը ոստիկանությունը խիտ մառախուղն է համարում, որը պարուրել է Լյուբլյանայի և Ադրիատիկ ափի միջև գտնվող մայրուղին:

 

Այժմ դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները: