«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչները հրապարակայնորեն գլխատել են դեռահասի: Զինյալները մոր աչքի առջև գլխատել են 14-ամյա տղայի՝ միայն այն պատճառով, որ նա բաց է թողել ուրբաթօրյա աղոթքները:
Ինչպես հաղորդում է AraNews գործակալությունը, ահաբեկիչները դեռահասին մեղադրել են հավատուրացության մեջ:
Տղային մահապատժի է դատապարտել է Հալեպ նահանգում գտնվող շարիաթի դատարանը: Դաժան մահապատժին մասնակցել է ավելի քան տասը մարդ: Տղայի գլխատմանը ստիպել են նայել նաև նրա ծնողներին:
Ինչպես հայտարարել է իրավապաշտպան Նասեր Թալեբինին, այդ կերպ ԻԼԻՊ-ի ահաբեկիչները փորձում են մարդկանց ապացուցել, որ նրանք նախկինի պես «ուժեղ են և սարսափելի», չնայած լուրջ ռազմական պարտություններին, որոնք գրոհայինները կրում են վերջին մի քանի ամսվա ընթացքում: