Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է ԱՄՆ հինգ քաղաքացիների անուններից բաղկացած ցուցակ, ում մուտք ՌԴ կարգելվի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' Ռիա-Նովոստին, ցանկում ընդգրկված է նաև ԱՄՆ արդարադատության նախկին նախարար Ալբերտո Գոնսալեսը:

 

ՌԴ մուտքն արգելվել է նաև ԱՄՆ պաշտպանության նախկին փոխնախարար Դուգլաս Ֆեյթի, Կենտրոնական հետախուզական վարչության և պաշտպանության նախարարության իրավական հարցերով նախկին խորհրդականներ Ջոն Ռիցցոյի և Ուիլյամ Հեյնսի, ինչպես նաև արդարադատության նախկին փոխնախարար Ջեն Բայբիի համար:

 

Ցուցակը հաստատվել է ի պատասխան «Մագնիտսկու ցուցակի» ընդլայնման, որի մեջ հայտնված անձանց արգելվում է մուտքը ԱՄՆ: