ԱՄՆ-ի կառավարությունը պաշտոնապես հաստատել է պետական պարտքի չափը, որը կազմել է 19 տրիլիոն դոլար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Վերջին տվյալների համաձայն, որոնք հրապարակել է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը, նախագահ Բարաք Օբամայի վարչակազմն այդ նշագիծը հատել է անցած շաբաթվա վերջին, գրում է The Washington Times-ը:

 

Հունվարի 29-ի դրությամբ՝ պարտքը կազմել է 19,013 տրլն դոլար:

 

Հոդվածում նշվում է, որ նախագահ Օբաման պաշտոնն ստանձնել է 10,6 տրլն դոլար պարտքով և Սպիտակ տանը գտնվելու յոթ տարվա ընթացքում այն մեծացրել է ավելի քան 8 տրլն դոլարով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: