Դեթրոյթում մահացել է Նյու Յորքի երկվորյակ աշտարակներ նախագծի հեղինակը, որոնք ավերվել են 2001 թվականի սեպտեմբերի 11-ին: Tishman Realty շինարարական ընկերության և Construction Company-ի ղեկավար Ջոն Թիշմանը վախճանվել է 90 տարեկան հասակում:

 

 

Թիշմանի ներկայացուցիչը հայտնել է, որ տղամարդը մահացել է իր տանը:

 

 

Նշվում է, որ Թիշմանի ֆիրման իրականացնում էր աշխարհի առաջին երեք երկնաքերերի կառուցումը: Ընկերության հեղինակային նախագծերից մեկը՝ Նյու Յորքում Առևտրի համաշխարհային կենտրոնի բարձրահարկ շենքերը, ավերվել են 15 տարի առաջ, «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման հարձակման հետևանքով: