
Անթալիայում տեղացի մի բնակիչ որոշել է օգնության խնդրանքով դիմել Մուրաթփաշայի քաղաքապետարանի ղեկավարին: 32-ամյա շինարարին, սակայն, նիստի պատճառով չեն ընդունել, որից հետո նա բենզին է լցրել իր վրա և ինքնահրկիզվել շենքի մոտ:
Քաղաքապետարանի աշխատակիցները մի քանի րոպեի ընթացքում մարել են կրակը: Տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ ստացված վնասվածքներից մահացել է: Շինարարը կին և երեխա ուներ: