Goal.com-ը գնահատել է Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Շտուտգարտ»-«Բորուսիա» հանդիպմանը ֆուտբոլիստների ցուցադրած խաղը:

Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել գոլային փոխանցում և գոլ հեղինակած Պիեր Էմերիկ Օբամեյանգը՝ 4.5 միավոր:

Գոլի հեղինակ դարձած Հենրիխ Մխիթարյանը, ինչպես նաև Մատս Հումելսն ու Իլքայ Գյունդողանը, ստացել են 3.5 միավոր, Մարկո Ռոյսը՝ 4:

Հիշեցնենք, որ դորտմունդցիները հաջորդ փուլի ուղեգիր են նվաճել: