Թուրք ղեկավարները բացարձակապես կորցրել են իրական աշխարհում ուղենիշը: Այդ մասին «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Նախարարը նշել է, որ Թուրքիայի վարքագծում ոչ ադեկվատություն է նկատվել դեռևս անցյալ տարվա նոյեմբերին՝ ռուսական Սու-24 ռմբակոծիչի հետ կատարված միջադեպից առաջ: «Այդ ոչ ադեկվատությունը, իհարկե, նկատվել է, սակայն մենք ելնում էինք նրանից, որ ողջախոհությունը, այնուամենայնիվ կգերիշխի, և թուրքերը կհասկանան, որ մենք հարևաններ ենք և ոչ մի վատ բան նրանց անձամբ չենք արել, այլ ընդհակառակը, ինչպես նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, աչք ենք փակել շատ բաների վրա», - ասել է Լավրովը:
Այն հարցին, թե արդյոք արժեր, որպեսզի ՌԴ-ն աչք չփակեր այդ բաների վրա, արտաքին գործերի նախարարն ասել է. «Գուցե»: