Ինդոնեզիայի Արևելյան Յավա նահանգում՝ Մականգ քաղաքում, բնակելի տան վրա ուսումնավարժական թռիչ իրականացնող, Ինդոնեզիայի ՌՕՈւ–ին պատկանող «EMB314 Super Tucano» գրոհիչ ինքնաթիռ է ընկել։ Այս մասին հայտնում է LifeNews-ը:

 

Տեղական ԶԼՄ–ի տվյալներով՝ տուժել են անձնակազմի երկու անդամներն ու ինքնաթիռի անկման վայրում գտնվող մի կին։

 

Դեպքի վայրում աշխատում են վթարային ծառայությունները։ Ջարդրտված ինքնաթիռը հասցվել է քաղաքի օդակայան։