Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնան» Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի երկրորդ խաղում 1:1 հաշվով էր ավարտել հանդիպումը «Վալենսիայի» հետ:

Արդյունքում Լուիս Էնրիկեի թիմն անպարտելի խաղերի շարքը հասցրեց 29-ի (23 հաղթանակ, 6 ոչ-ոքի), ինչի շնորհիվ ակումբը չպարտված խաղերի քանակով ռեկորդ սահմանեց: Վերջին անգամ կատալոնացիները պարտվել են 2015թ. հոկտեմբերի 3-ին «Սևիլիայի» (1:2) հետ:

Ավելի վաղ «Բարսելոնան» 28 անպարտելի խաղերի շարք էր գրանցել 2010/11թթ., երբ թիմի հետ աշխատում էր Գվարդիոլան: