Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են ՀՀ երեք քաղաքացու, որոնք կասկածվում են ՌԴ մայրաքաղաքում մի շարք ավազակային հարձակումների մեջ: Այդ մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են Մոսկվայի իրավապահ մարմիններում:
Աղբյուրի տվյալներով՝ հունվարի 20-ին ձերբակալվածները ներխուժել են Շիպիլովսկի փողոցի վրա գտնվող № 13 շենքի բնակարան: Հանցագործները հրազենի սպառնալիքով բնակարանի տանտիրուհուց խլել են զարդեր, գումար, ինչպես նաև նրա ավտոմեքենայի բանալիներն ու փաստաթղթերը, որով թաքնվել են:
«Օպերատիվ միջոցառումների ընթացքում ոստիկանության աշխատակիցները Կրասնոդարի երկրամասում բերման են ենթարկել տվյալ հանցավոր խմբի կազմակերպչին, իսկ արդյունքում Մերձմոսկովյան շրջանում՝ հանցագործության մյուս երկու հանցակիցներին»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ նշելով, որ բոլոր ձերբակալվածնեը Հայաստանի քաղաքացիներ են:
Նրանց մեղադրանք է առաջադրվել ավազակային հարձակման գործով, պարզվում են նրանց ապօրինի գործունեության այլ դրվագներ: Օպերատիվ տվյալներով՝ Մերձմոսկովյան շրջանի տարածքում նրանք մի շարք նմանատիպ հանցագործություններ են կատարել: