Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը՝ Գերմանիայի առաջնության շրջանակներում, «Հանովերի» նկատմամբ նվազագույն հաղթանակից հետո նշել է.
«Բարդ օր ունեցանք: «Բորուսիան» լավ սկսեց խաղը և գերիշխում էր առաջին 15-20 րոպեներին` տիրում էինք գնդակին, լավ պահեր էինք ստեղծում: Հետո խաղը սկսեց չստացվել, ավելացան թերությունները: Մենք ավելի լավ կարող ենք խաղալ: Մխիթարյանին հաջողվեց շատ էֆեկտիվ գոլ խփել, հիանալի հարված ստացվեց», - Տուխելի խոսքը մեջբերում է goal.com-ը: