Սիրիայի ԱԳՆ-ն նամակներ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունին և Անվտանգության խորհրդին, որոնցում խստորեն դատապարտում է Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքի ռմբակոծումը, և այն որակում որպես ուղղակի աջակցություն ահաբեկիչներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը:

 

Փետրվարի 13-ին թուրքական զինուժը Մինխեն ավիաբազայում կրակ է բացել քրդերի ուղղությամբ: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դա բնորոշել է Թուրքիայի անվտանգության դեմ քրդերի քայլերի համարժեք պատասխան և կուսակցության անդամներից պահանջել է հեռանալ Հալեպից հյուսիս ընկած իրենց դիրքերից, ինչը մերժել է քրդական կուսակցության առաջնորդ Սալիհ Մուսլիմը:

 

Սիրիական կառավարությունը ՄԱԿ-ի կոչ է արել միջոցներ ձեռնարկել անվտանգության ապահովման համար և «վերջ դնել թուրքական ռեժիմի ոճրագործություններին»: