Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին տեղափոխել են 1-ին համալսարանական հիվանդանոց։ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հիվանդանոցից հայտնեցին, որ Սահակյանն այժմ հետազոտվում է, ունեցել է արյան բարձր ճնշում, կասկածվում է ինսուլտ:
Ավելի ուշ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Բաղմաթիվ հարցումներին ի պատասխան։
ԱԺ նախագահն այսօր երեկոյամ տեղափոխել են հիվանդանոց ճնշման կտրուկ տատանման հետևանքով։
Գալուստ Սահակյանը գտնվում է հետազոտման փուլում։
Առողջական վիճակը բավարար է, ինքնազգացողությունը լավ։
Միաժամանակ հիշեցնում եմ, որ անձի առողջությանը վերաբերող տեղեկությունները համարվում են անձնական տեղեկություններ, ուստի հորդորում եմ խուսափել տարբեր աղբյուրներից ստացած տեղեկությունների հրապարակելումից»։