Երևանի «Միկան» ավարտեց իր նախապատրաստական ուսումնամարզական հավաքը և Թբիլիսիից վերադառնում է տուն:
Այսօր' փետրվարի 19-ին, «Միկան» ստուգողական վերջին հանդիպումն անցկացրեց Վրաստանի մայրաքաղաքում՝ մրցելով այդ երկրի երկրորդ խմբի ներկայացուցիչ «Ունիվերսիտետի» թիմի հետ: Հանդիպումն ավարտվեց երևանյան թիմի հաղթանակով՝ 2-1 հաշվով: Առաջին կեսում աչքի ընկավ Ալեքսեյ Կիսելյովը, իսկ երկրորդում՝ Սերգեյ Շումիլինը: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: