Արևմուտքը կարող էր Ռուսաստանին մինչև մահ զինել: Բայց այդ դեպքում ի՞նչ կշահեր: Այժմ ամեն ինչ կախված է դիվանագետներից, գրում է Die Zeit-ը:

 

 

Արտահայտություն, որը հավասարազոր է ուժեղ հարվածի. «Մենք հայտնվել ենք նոր սառը պատերազմի ժամանակներում», - ասել է Դմիտրի Մեդվեդևը Մյունխենում անվտանգության կոնֆերանսի ժամանակ: Կրկին, ամեն ինչ շրջանառվում է Ռուսաստանի շուրջ, ինչպես դա եղել է 2007 թ.-ին՝ նույն վայրում՝ Վլադիմիր Պուտինի սադրող ելույթից հետո: Սակայն, միայն այսօր, ինչպես նախազգուշացրել է ՌԴ վարչապետը, իրավիճակն էլ ավելի լուրջ է:

 

 

Այն, ինչը երկու տարի առաջ սկսվեց Ղրիմի բռնակցումից և Ուկրաինայի արևելքում ագրեսիայից, շարունակում է Սիրիայում ռմբակոծությունների ձևով: Պուտինը՝ օգտագործելով անողոք ռազմական ուժը, ճանապարհ է հարթում դեպի համաշխարհային քաղաքականության կենտրոն: Նրա քաղաքականությունն ամեն օր հերքում է Բարաք Օբամայի սխալ խոսքերն այն մասին, որ Ռուսաստանը, իբր, պարզապես «տարածաշրջանային տերություն» է: Այն այդպիսին չէ, և դաժանությունը հաղթում է:

 

 

Արևմուտքը՝ մասնավորապես, Եվրոպան՝ իր անվճռականության և միասնության բացակայության պատճառով՝ թշվառ պատկեր են ներկայացնում աշխարհին: Սակայն, մեր թուլությունները և ռուսերի մոտ նոր ուժի զգացումը չպետք է հանգեցնեն նոր սառը պատերազմի: