Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Հայկական վերածնունդ» միավորման համագումարը։

 

«Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության նախագահի պաշտոնում առաջադրվեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի թեկնածությունը: Նա ընտրվեց միաձայն:

 

 «Եթե թվում է' հեշտ է հրաժարվել անունից, ապա չարաչար սխալվում եք: Մենք պայմանավորվեցինք համախմբվել և ստեղծել մի նոր բան: Համախմբել մեր ներուժն ու ջանքերը և ստեղծել նոր կուսակցություն»,- իր ելույթում ընդգծեց Բաղդասարյանը:

 

Մանրամասները`ArmLur.am-ի տեսանյութում: