Ազգային ժողովում պատգամավոր Էլինար Վարդանյանն անդրադարձավ լրագրողների և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի միջև տեղի ունեցած միջադեպին և դատապարտեց այն:

 

«Բոլոր դեպքերում լրագրողների նկատմամբ անհարգալից վերաբերմունքն իմ կողմից խիստ դատապարտելի է: Այո, լրագրողները հասարակության և իշխանությունների միջև կապող օղակն են, և այդ հարաբերությունները պետք է խարսխված լինեն փոխադարձ հարգանքի հիման վրա»:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի տեղեկացմամբ՝ այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք վաղը լրագրողների կողմից կազմակերպվելիք ակցիային միանալ, ասաց, որ լավ կլինի հենց լրագրողներն ակցիան իրականացնեն, իսկ կազմակերպված ստորագրահավաքի տեքստին դեռևս պատգամավորը ծանոթ չէր: