Ինչի՞ համար ներողություն խնդրեմ: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների այն հարցին ի պատասխան, թե ինքը պատրա՞ստ է ներողություն խնդրել լրագրողներից, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը:

 

Լրագրողների հարցերին պատասխանեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն, ով ասաց, որ ինքը զրուցել է Սեդրակյանի հետ:

 

«Դա պարզապես եղել է բորբոքվածություն: Ինքը ժխտում է, որ նման հայհոյանք է եղել: Ինձ թվում է, որ նման միջադեպերը մենք պետք է կանխենք»,- ասաց պատգամավորը:

 

Բաղդասարյանը կոչ արեց, որ լրագրողները նույնպես զգոն լինեն: Նման միջադեպեր լինում են: «Ես նորից ձայնագրությունը նայեցի, նման հայհոյանքներ չի եղել: Ինքը հրաժարվում է, որ հայհոյանք է եղել, պարզապես ցանկացել է առանձին զրուցել՝ հարգարժան լրագրողի հետ՝ որպես իր տղայի տարիքի անձնավորություն, չի ստացվել: Ինձ թվում է՝ իրենք առանձնազրույց կունենան, և այդ հարցերը կկարգավորվեն,- հույս հայտնեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

 

Ինչ վերաբերում է կարգապահական տույժին, ապա Բաղդասարյանը նշեց, որ դրանով զբաղվում է Էթիկայի հանձնաժողովը, եթե խնդիր լինի, կանդրադառնան: