Օրերս հանրային կոնսոլիդացման հետևանքով ՕԵԿ կուսակցությունը դադարեց գոյություն ունենալուց և վերաձևակերպվեց՝ որպես «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության։
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցն ԱԺ պատգամավոր Գարեգին Նուշիկյանից հետաքրքրվեց, թե ինչ վերաբերմունք ունի ասպարեզ մտած նոր ընդդիմադիր քաղաքական ուժի մասին, պատգամավորն ասաց. ««Հայկական վերածնունդի» առանցքն ՕԵԿ-ն է, որը մինչև այդ էլ ընդդիմադիր դիրքերից էր հանդես գալիս։ Շուտով ընտրություններ են, և ընտրությունների արդյունքները ցույց կտան այդքան ՀԿ-ների միավորման ուժը։ Ինչքան գիտեմ, մի քանի հազար ՀԿ ունենք գրանցված, դրանցից 150-ն էլ իրենց են միացել»:
Մենք հարցրինք նաև՝ արդյոք վտանգ չի՞ տեսնում իշխանությունների համար՝ ի դեմ Արթուր Բաղդասարյանի, Նուշիկյանն ասաց. «Ցանկացած երկրում ժամանակի ընթացքում իշխանությունները փոխվում են, գալիս է նոր իշխանություն, դրա վտանգավորը ո՞րն է։ Եթե հասարակությունը, ժողովուրդը որոշի, որ այս կամ այն ուժն իշխի և մոտ 5 տարում քաղաքականություն որոշի, ուրեմն՝ լավը դա է»։