Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի տնային խաղում «Բարսելոնայից» (0:2) կրած պարտությունը:

«Գիտեին, որ չի կարելի նրանց թույլ տալ հակագրոհներ կազմակերպել, բայց արդյունքում հենց այդ էլ թույլ տվեցինք: Արագ գրոհների ժամանակ նրանք գրեթե չեն սխալվում փոխանցում կատարելիս: Կատալոնացիներն ուժեղ են մեզանից, և դրանում ամոթալի ոչինչ չկա: «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոնն է, և դա պատահական չէ»,- Վենգերի խոսքը մեջբերում է BT Sport-ը:

Հավելենք, որ թիմերի միջև պատասխան խաղը տեղի կունենա մարտի 16-ին Կատալոնիայում: