ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Աշոտյանն ազատվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնից: Այդ մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով' Լևոն Մկրտչյանը նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարար: