Թբիլիսիում Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել են 17-ամյա ՌԴ քաղաքացու, ով կասկածվում է ամուսնության նպատակով աղջկա առևանգման մեջ, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:

 

 

ՆԳՆ-ի տվյալներով փետրվարի 19-ին դեռահասը «հանցակիցների հետ միասին ապօրինաբար զրկել է ազատությունից Պոնիչալայի բնակչուհուն»՝ 1998 թ. ծնված:

 

 

Աղջկա հարազատներն անցյալ շաբաթ դիմել են ոստիկանություն՝ հայտարարությամբ, որ նա առևանգվել է փողոցում, երբ դասի էր գնում: Ականատեսների պնդմամբ՝ նրանք տեսել են, թե ինչպես են մի քանի երիտասարդներ աղջկան բռնի ուժով ավտոմեքենա նստեցրել: Առևանգվածի հարազատները մի քանի օր շարունակ ոստիկանության շենքի դիմաց բողոքի ակցիաներ են անցկացրել՝ անհապաղ միջոցներ ձեռնարկելու և նրան վերադարձնելու պահանջով:

 

 

Ավելի ուշ աղջիկը զանգահարել է ընտանիքին և հաղորդել, որ նրան ազատ են արձակել և տաքսի նստեցրել: Լրագրողներին մեկնաբանություներ նա չի տվել: