Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի դուստրը նախորդ շաբաթվա վերջում հաղթող է ճանաչվել «Տարվա աշակերտ» համառուսական մրցույթի հանրապետական փուլի արդյունքներով, և այժմ այդ կոչման համար կպայքարի արդեն միջտարածաշրջանային փուլում:
Ինչպես հաղորդում է «Грозный ТВ»-ն, Խադիջա Կադիրովը լավագույնն է ճանաչվել Չեչնիայի Հանրապետության բոլոր բնակավայրերի շնորհալի երեխաների թվում:
2013 թ. աղջիկն անգիր է սովորել Ղուրանը՝ դառնալով հաֆիզ: