Վլադիմիր Պուտինը մեր ժամանակների ամենահայտնի քաղաքական առաջնորդներից մեկն է: Ռուսաստանի նախագահի հանդեպ հետաքրքրությունը չի մարում: Fishki.net կայքը ձեր ուշադրությանն է ներկայացնում հետաքրքիր պատմություններ և փաստեր՝ Վլադիմիր Պուտինի մասին:

 

Պուտինը սիրում է կենդանիներ: Համացանցում կարելի է բազմաթիվ լուսանկարներ տեսնել, որոնցում ՌԴ նախագահը պատկերված է բոլոր տեսակի կենդանիների հետ՝ սեփական շներից մինչև արջեր և վագրեր:




Պուտինը սիրում է ամերիկյան գրականություն. Outdoor Life ամերիկյան հանդեսին տված հարցազրույցում ՌԴ նախագահը խոստովանել է, որ սիրում է կարդալ, հատկապես Ջեկ Լոնդոնի և Էռնեստ Հեմինգուեյի ստեղծագործությունները: 

 

Պուտինի երաժշտական ունակությունները. 2010 թ. բարեգործական ակցիաներից մեկի ժամանակ Պուտինը ցնցեց հանդիսատեսին իր երաժշտական ունակություններով՝ կատարելով «Blueberry Hill» երգը՝ ջազային մեկնաբանությամբ:

 

Պուտինը աշխարհի ամենահարուստ մարդն է. Միջազգային ֆինանսիստ և ներդրող Ուիլյամ Բրաուդերի կարծիքով՝ Պուտինի ունեցվածքը գնահատվում է 200 մլրդ դոլար: Ստացվում է Պուտինը նույնիսկ ավելի հարուստ է, քան Բիլ Գեյթսը: 

 

9. Путин - богатейший человек в мире? владимир путин, история


Քրոնիկ ուշացում. 2013 թ. Վլադիմիր Պուտինը 50 րոպե իրեն սպասեցնել է տվել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին: Սակայն դա ՌԴ նախագահի ուշանալու առաջին դեպքը չէ: 2012 թ. ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ Սիրիայի հարցով բանակցությունների հանդիպմանը նա ուշացել է երեք ժամով, իսկ 2003-ին՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հետ:

 

10. Хроническое опоздание владимир путин, история