Զայրացած ֆրանսիացի ֆերմերները հարձակվել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի վրա, ով ներկա էր երկրի գյուղատնտեսության նախարարության ցուցահանդեսի բացմանը:

 

 

Հանրահավաքի ժամանակ մարդիկ քանդել են ցուցահանդեսի ստենդը և հրմշտոց սկսել: Նրանք եկել են պաստառներով, որոնց վրա «Ես հողագործ եմ, ես մահանում եմ» կարգախոսն էր՝ պահանջելով Ֆրանսիայի նախագահի հրաժարականը:

 

 

Վրդովված է ֆերմերները իրենց դժգոհությունն են հայտնել այն կապակցությամբ, որ Ռուսաստանի պատասխան պատժամիջոցների պատճառով՝ իրենց ոլորտը մեծ կորուստներ է կրում:

 

 

Ինքը՝ Օլանդը հայտարարել է, որ շատ ուրախ է, որ ֆերմերները իրենց դժգոհությունն են հայտնել հենց ցուցահանդեսի ժամանակ, հաղորդում է RT-ն: